«Հրապարակ»․ Ովքե՞ր են Թաթոյանի ցուցակում
Thu, 23 Apr 2026 08:15:03 +0400

Ինչպես տեղեկացրել էինք՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը տեղ չզբաղեցրեց Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակում։
Դեռ շաբաթներ առաջ գրել էինք, որ Փարսյանը մտերիմների մոտ անկեղծացել է, թե չի ցանկանում իշխանության հարվածի տակ ընկնել, առանց այն էլ իր նկատմամբ «առանձնահատուկ» վերաբերմունք կա, ուստի կգործի «տակից»։
Փարսյանը, հիշեցնենք, Շանթ Հարությունյանի «Շանթ դաշինքի» ցուցակով է համայնքապետ ընտրվել: Իսկ Շանթի կուսակցությունը Թաթոյանի հետ դաշինքով է մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին: Բայց Կապանի փոխհամայնքապետ Գոռ Թադեւոսյանը ցուցակի 10-րդ հորիզոնականում է։ Այստեղ է նաեւ Գորիսիի ավագանու ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Կարեն Լազարյանը, որը Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրենն էր, որին ազատեցին աշխատանքից` քոլեջների միավորման արդյունքում: Իսկ հայրը «Սյունյաց երկիր» թերթի խմբագիրն է` Սամվել Ալեքսանյանը (հայր ու որդի տարբեր ազգանուններ ունեն)։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր