Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Լսումներ, թե՞ բողոքի ակցիա

«Հրապարակ»․ Լսումներ, թե՞ բողոքի ակցիա

Thu, 23 Apr 2026 08:10:44 +0400


44-օրյա պատերազմում անհայտ կորածների հարազատները դիմել են ընդդիմադիրներին՝ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու խնդրանքով, որ պահանջեն պատկան մարմիններից՝ հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը։

Եվ քանի որ 2 խմբակցությունն էլ սպառել են ԱԺ կանոնակարգով մեկ կիսամյակում մեկ անգամ լսումներ հրավիրելու իրավունքը, եւ դա կարող է անել մշտական հանձնաժողովը, ապա կազմակերպչական հարցերն իր վրա է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը։

Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։

Տեղեկացանք նաեւ, որ պաշտոնատար անձինք՝ գլխավոր դատախազ, ՔԿ ղեկավար եւ այլք, մերժել են լսումներին մասնակցելու հրավերը` այլեւս ասելիք չունեն այս մարդկանց: Իշխանությունն էլ խուսափում է նախընտրական շրջանում քննարկել պատերազմի թեման։

Այսօր առավոտյան անհայտ կորածների ծնողներն ու հարազատները կհավաքվեն խորհրդարանի դիմաց, եթե ԱԺ աշխատակազմը կրկին մերժի լսումները նիստերի դահլիճում անցկացնելու առաջարկը, ապա մտադիր են բողոքի ակցիա իրականացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանում կախաղան են հանել ազգային հավաքականի մարզիկին

Իրանում կախաղան են հանել ազգային հավաքականի մարզիկին Mon, 06 Apr 2026 17:00:43 +0400 Իրանում մահապատժի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով