Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Աշխարհահռչակ ռեփերի համերգն անորոշ ժամանակով հետաձգվել է

Աշխարհահռչակ ռեփերի համերգն անորոշ ժամանակով հետաձգվել է

Thu, 16 Apr 2026 00:00:15 +0400


Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Վեսթը անորոշ ժամանակով հետաձգել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք իր համերգը։

Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ Վեսթն ասել է, որ այդ որոշումը կայացրել է երկարատեւ մտորումների արդյունքում։ Թե երբ կկայանա համերգը՝ ռեփերը խոստացել է հայտնել լրացորցիչ։

Ֆրանսիական մամուլում տեղ գտած հրապարակումներից տեղեկանում ենք, որ Վեսթի համերգի հետաձգումն անորոշ ժամանակով կարող է լինել ֆրանսիական իշխանությունների որոշման հետեւանք, որը պարզապես պարտադրվել է ռեփերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան անորոշ ու անիմաստ լինի մեղադրանքը, այնքան շատ մարդու վրա դա կազդի

Ինչքան անորոշ ու անիմաստ լինի մեղադրանքը, այնքան շատ մարդու վրա դա կազդի Sat, 13 Jun …