Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Փաշինյանը՝ ապառնի ժամանակով այլմոլորակային

Փաշինյանը՝ ապառնի ժամանակով այլմոլորակային

Mon, 12 Oct 2026 13:45:28 +0400


Նիկոլ Փաշինյանից եթե հանենք ապագա խոստումները, նրանից ոչինչ չի մնա։ Պարզվում է՝ պատմությունն այլևս այն չէ, ինչ տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Նրա քաղաքական աշխարհում ամեն ինչ ապագայում է։ Խաղաղությունը՝ ապագայում, բարեկեցությունը՝ ապագայում, երջանկությունը՝ ապագայում, բարեկեցությունը՝ ապագայում։ Երբեմն թվում է, թե նա այլմոլորակային էակ է, որը իջել է երկիր, որպեսզի ապառնի ժամանակով ասի․ «Ժողովուրդ ջան, ինչ եղել՝ եղել է, անցյալը մի կողմ դրեք, ներկային էլ շատ մի նայեք, եկեք ապագայում տեսնենք՝ ինչ է լինելու»։

Հարմար մոտեցում է։ Անցյալն արդեն հարցեր է առաջացնում, ներկան՝ պատասխաններ պահանջում, իսկ ապագան դեռ ոչինչ չի պահանջում։ Այնտեղ կարելի է ամեն ինչ խոստանալ՝ առանց հաշվետվության ու պատասխանատվության։ Բայց մի փոքրիկ խնդիր կա։ Շենքը չեն կառուցում՝ նախապես հայտարարելով, որ ապագայում այն կանգուն է լինելու։ Նախ հիմք են փորում, ամրացնում, հետո պատերն են բարձրացնում։ Իսկ եթե հիմք չկա, ինչքան էլ տանիքի մասին խոսես, շենքը չի հայտնվելու։

Երբեմն տպավորություն է, թե Փաշինյանը մոռացել է նույնիսկ շինարարության տարրական կանոնները։ Կամ գուցե նրա պատկերացրած շինարարության մեջ հիմքն էլ է ապագայում փորվելու, պատերն էլ են ապագայում բարձրանալու, իսկ բնակիչներն արդեն այսօր պիտի երջանիկ լինեն ու թռչկոտեն ապագա ծրագրերով։ Նա պետությո՞ւն է կառուցում, թե՞ խոստումների պահեստ։
Պատմությունը ցանկություններով չի գրվում, այլ՝ իրադարձություններով։ Իսկ իրադարձությունները չեն ենթարկվում վարչապետի ելույթների ժամանակացույցին։

Ապագան կառուցենք, իհարկե։ Բայց ո՞րն է հիմքը։ Ի՞նչ ունեք դրված այդ շինարարության տակ՝ կատարված գործե՞ր, ամուր պետությո՞ւն, անվտանգությո՞ւն, թե՞ չկատարված խոստումների մի ամբողջ պահեստ, որի վրա ցուցանակ է կախել՝ «Ապագա»։ Ապառնի ժամանակով պետություն չեն կառուցում որովհետև պետությունը սլայդի վրա կառուցվող շենք չէ։ Նկարված տունը դեռ տուն չէ, խոստացված խաղաղությունը՝ դեռ խաղաղություն չէ։

Եվ ամենակարևորը՝ ապագան ինքնանպատակ չէ։ Այն պետք է կառուցվի ներկայի իրական հնարավորությունների, անցյալի դասերի և կատարվող գործերի վրա։ Հակառակ դեպքում ապագայի մասին անվերջ խոսելը ոչ թե առաջընթաց է, այլ ներկա խայտառակությունից փախչելու միջոց։ Իսկ վերջում կուզեի իմանալ՝ մենք որտե՞ղ են ապրում՝ ապագայի՞ թե՞ ներկայի մեջ։ Եթե ապագայի, ուրեմն Փաշինյանն ապառնի ժամանակով այլմոլորակային է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա Fri, 09 Oct 2026 18:15:18 +0400 Լավ են անում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով