Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Մահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը

Մահացել է Նորվեգիայի թագավորը․ ով կժառանգի գահը

Fri, 28 Aug 2026 19:00:30 +0400


89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարոլդ 5-րդը։ Այս մասին հայտնում է Նորվեգիայի Թագավորական պալատի Մամուլի ծառայությունը։ Թագավորը վախճանվել է Օսլոյի Rikshospitalet հոսպիտալում, օգոստոսի 28-ին, առավոտյան 06։35-ին, ըստ տեղի ժամանակի՝ Երեւանի ժամանակով 08։35-ին։ Նորվեգական թագավորական գահը կժառանգի նրա որդին՝ արքայազն Հոքոնը։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ կառավարությունը այսօր արտակարգ նիստ կգումարի, որի ընթացքում հանդիպում է կունենա հանգուցյալ Հարոլդ 5-րդ թագավորի որդու՝ գահաժառանգ Հոքոնի հետ։ Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 13։30-ին, տեղի ժամանակով՝ 11։30-ին։ Հանդիպումից հետո արդեն տեղի կունենա կառավարության անդամների մասնակցությամբ սգո պաշտոնական արարողակարգ։ Հիշեցնենք, որ Հարոլդ 5-րդը մահացել է այսօր վաղ առավոտյան։ Օգոստոսի 17-ից նա հոսպիտալացվել էր։ Գահաժառանգ Հոքոն արքայազնը 53 տարեկան է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին

Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին Sun, 09 Aug 2026 19:00:45 +0400 …