Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Ռուսաստանը ևս երկու «դաշնակից» ունի․ ի՞նչ է ասել Լավրովը

Ռուսաստանը ևս երկու «դաշնակից» ունի․ ի՞նչ է ասել Լավրովը

Sat, 25 Apr 2026 10:00:45 +0400


Ռուսաստանի «դաշնակիցների» թիվն աճել է. բանակին և նավատորմին այժմ միացել են նաև օդատիեզերական ուժերը և անօդաչու թռչող սարքերը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին հարցին։

«Այժմ սա ներառում է նաև օդատիեզերական ուժերը ։ Մենք ունենք նաև նոր անօդաչու թռչող սարքերի ուժ: Այսպիսով, մեր դաշնակիցները կավելանան», – ասել է Լավրովը։

ՌԴ գլխավոր դիվանագետը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որը «բազմիցս ասել է, որ թույլերին հարվածում են։ Մենք պետք է ուժեղ լինենք: Ռուսաստանը շատ ուժեղ երկիր է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը

Ռուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանը Wed, 04 Nov 2026 22:27:25 …