Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Ինչ արդյունքներ գրանցեց ռուս-վրացական հանդիպումը

Ինչ արդյունքներ գրանցեց ռուս-վրացական հանդիպումը

Wed, 25 Nov 2026 14:15:28 +0400


Նոյեմբերի 19-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ դեսպանորդ Գեորգի Զուրաբաշվիլու հանդիպումը։ Վրաց բարձրաստիճան դիվանագետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ դեսպանորդի պաշտոնում նշանակվելուց հետո սա առաջին նման հանդիպումն էր։ Ըստ էության, երկխոսությունը վերականգնվեց։ Սակայն կան նյուանսներ եւ փոփոխություններ։ Նախկինում, երբ ռուսական կողմը ներկայացնում էր Գրիգորի Կարասինը, իսկ վրացական կողմը՝ Զուրաբ Աբաշիձեն, հանդիպումներն անցկացվում էին Պրահայում։ Ներկայում Բելառուսը, որը ՌԴ-ի հետ միութենական պետության մաս է կազմում եւ անդամակցում է Ռուսաստանի առաջնորդությամբ ստեղծված բոլոր ինտեգրացիոն ռեգիոնալ միավորումներին՝ ներառյալ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Էլ չասած, որ Բելառուսը Ռուսաստանի ամենահուսալի եւ հավատարիմ գործընկերն ու դաշնակիցն է եւ միաժամանակ մշտապես աչքի է ընկել Վրաստանի հանդեպ հարգալից եւ կառուցողական վերաբերմունքով։

Սերգեյ Մարկեդոնովն իր հոդվածում գրում է նաեւ, որ Մինսկը երբեք չի շտապել ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Բայցեւ երբեք չի թաքցրել, որ կապեր ունի աբխազական կողմի հետ։ Սակայն միայն սրանով չեն ավարտվում փոփոխությունները։
Գեորգի Զուրաբաշվիլին Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալն է, նրա մանդատը շոշափում է նաեւ խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր։ Երկխոսությունը Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ վերականգնվել է ավելի քան մեկ տարի տեւած դադարից հետո։ Կողմերը քննարկել են առեւտրին, հումանիտար կապերին, ռեգիոնալ անվտանգությանը վերաբերող հարցեր, հայտնել ձեռք բերված պրակտիկ պայմանավորվածությունների մասին։ Սակայն չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Սա, ինչ խոսք, լավ նշան է։ Սակայն նաեւ ավելորդ լավատեսությունն է սխալ։ Ռուսաստանը շարունակում է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Վրաստանը դրանք համարում է իր տարածքները։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ուղիղ տեքստով հայտարարել է, որ տարածքային ամբողջականության հարցը երբեք չի «զոհաբերվի» դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Հետեւաբար, մինսկյան հանդիպման գնահատականները հնչեցնելիս պետք է լինել չափազանց զգուշավոր։ Սա թերեւս այն դեպքն է, երբ նույն սեղանի շուրջ նստելը, խոսելն ու հատկապես խոսակցության շարունակման մասին պայմանավորվելն արդեն լավ նշան է, բայց ոչ ավելին։ Ու պետք է հասկանալ, որ նուրբ հարցերն առաջ են գնում թերեւս ավելի դանդաղ, քան դանդաղ քայլող կրիաները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին

Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Tue, 24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով