Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Ծանր շունչ կար, երբ մոտեցա Վալոդյա Գրիգորյանին

Ծանր շունչ կար, երբ մոտեցա Վալոդյա Գրիգորյանին

Wed, 25 Nov 2026 14:18:50 +0400


Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում այսօր հրապարակվել է մեղադրյալ Գևորգ Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, որում նա ներկայացրել է հարձակման և դեպքի վայրից հեռանալու հանգամանքները։

Հարությունյանի պատմելով՝ երբ տուժողները դուրս են եկել և կանգնել, ինքը տեղից վեր է կացել, վազել նրանց ուղղությամբ և կրակահերթ արձակել։ Նա նշել է, որ այդ պահին տղամարդիկ նկատել են իրեն, իսկ նրանցից մեկը, իր տպավորությամբ, ձեռքը տարել է դեպի մեջքը։ Մեղադրյալը չի բացառել, որ կարող էր սխալ ընկալել այդ շարժումը։

Նրա ցուցմունքի համաձայն՝ կրակոցների հետևանքով Արծրունն ու Կարենն ընկել են, իսկ Վալոդյա Գրիգորյանը փորձել է փախչել, սակայն մի քանի մետր անց նույնպես վայր է ընկել։ Հարությունյանը պատմել է, որ շարունակել է առաջ շարժվել և կրկին կրակել Գրիգորյանի ուղղությամբ։

Մեղադրյալը նաև նշել է, որ որոշ ժամանակ անց կրկին լիցքավորել է զենքը, մոտեցել և փորձել կրակել, սակայն նկատել է, որ փամփուշտներն արդեն սպառվել են։

Նրա խոսքով՝ դրանից հետո կռացել է՝ պարզելու համար՝ արդյոք Վալոդյա Գրիգորյանը ողջ է։ Նա պնդել է, որ նկատել է ծանր շնչառություն, սակայն Գրիգորյանը գիտակցության չի եղել։ Այնուհետև մեղադրյալը նույն ճանապարհով՝ դաշտերի միջով, հեռացել է դեպքի վայրից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն

«Հրապարակ». Մտավախություն ունենք, որ մահացածների փոխարեն կքվեարկեն Thu, 19 Nov 2026 12:15:03 +0400 Նոյեմբերի 14-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով