6 տարի անց Թբիլիսին և Բաքուն վերականգնում են երկաթուղային կապը
Mon, 18 May 2026 23:30:01 +0400

Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի մայիսի 26-ին։ Այս մասին հայտնել է 1tv.ge հեռուստաալիքը՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։
Ավելին, Վրաստանի կառավարության տվյալներով՝ վրացական պատվիրակության Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել է երկկողմ համակարգող խորհրդի արձանագրություն, որի համաձայն՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նոր հատվածը լիովին կգործարկվի։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Բաքվի և Թբիլիսիի միջև ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել էր 2020 թվականին COVID-19 համավարակի պատճառով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր