Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Վրաստանում Թուրքիայի քաղաքացուն սպառնում է ցմահ ազատազրկում

Վրաստանում Թուրքիայի քաղաքացուն սպառնում է ցմահ ազատազրկում

Sat, 24 Oct 2026 15:30:23 +0400


Վրաստանի «Սարպի» սահմանային անցակետում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել․ նրա մոտ շուրջ 100 գրամ կոկաին է հայտնաբերվել։ Այս մասին, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Գերատեսչության տվյալներով՝ թմրամիջոցը հայտնաբերվել է տղամարդու անձնական զննության ընթացքում։ Հատուկ գործողությունն իրականացրել են Աջարիայի քրեական ոստիկանության աշխատակիցները և Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի ներկայացուցիչները։

Ձերբակալվածը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և երկիր ներկրելու մեջ։ Փաստի առթիվ քննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։

Մեղքը հաստատվելու դեպքում տղամարդուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ

ԱԳՆ փոխնախարարը՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Wed, 21 Oct 2026 17:00:40 +0400 Վրաստանի վարչապետի՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով