Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Գիշերը խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Գիշերը խաղաղ չի եղել․ ի՞նչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Wed, 10 Jun 2026 09:35:51 +0400


Ռուսաստանի ՀՕՊ-ը անցած գիշերը երկրի շրջանների վրա խոցել է 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Մոսկվայի իշխանությունները հայտնել են մայրաքաղաքին մոտեցող 12 խփված անօդաչու թռչող սարքի մասին: Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել երկու ենթակառուցվածքային օբյեկտներում, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը: Տուժածներ չկան։

Չուվաշայի Հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաևը նույնպես հայտնել է Չեբոքսարիի վրա հրթիռային հարձակման մասին: Տուժածների և վնասված ենթակառուցվածքների թիվը ճշտվում է։

Հրթիռային տագնապ է հայտարարվել նաև Սվերդլովսկի, Ուլյանովսկի, Կուրգանի, Տյումենի և Նիժնի Նովգորոդի մարզերում, Պերմի երկրամասում, Խանտի-Մանսիի ինքնավար օկրուգի և Ուդմուրտիայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են

«Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են Sat, 19 Sep 2026 08:20:39 +0400 Պաշտպանության նախարարությունում, մեր տեղեկություններով, …