Դպրոցի տնօրեն է կալանավորվել
Sat, 24 Oct 2026 15:15:33 +0400

Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանը, որը 2009 թվականից զբաղեցրել է տնօրենի պաշտոնը, կալանավորվել է։
Ըստ իրավապահների՝ նա դպրոցի հավաքարար Ալվինա Սարգսյանից և գիշերային պահակ Մելսիկ Սարգսյանից մեկ տարի շարունակ նրանց աշխատանքից չազատելու դիմաց, յուրաքանչյուր ամիս ստացել է 50.000-ական դրամ՝ ընդհանուր 650.000 ՀՀ դրամ խոշոր չափերով կաշառք։
Լուսինե Մելիքյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք այդ գործով մեկնաբանություն չեն տալիս։ Արդյոք կալանքի որոշումը բողոքարկե՞լ են, ասաց՝ որոշումը դեռ չեն ստացել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր