Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Ավելի քան 4 հազար շինություն կքանդեն

Ավելի քան 4 հազար շինություն կքանդեն

Sun, 06 Sep 2026 13:00:47 +0400


Ստամբուլի իշխանությունները որոշում են կայացրել քանդել ավելի քան չորս հազար անշարժ գույքի օբյեկտ՝ մեգապոլիսի ամենից պրեստիժային շրջաններում՝ Բոսֆորի ափին։ Այս մասին հայտնում է Sözcü պարբերականը։ Քանդման ենթակա է 4141 շինություն՝ Սարիեր, Բեշիքշթաշ, Սկյուտար եւ Բեյքոզ շրջաններոյ։

Կքանդվեն այն շինությունները, որոնք ճանաչվել են անօրինական կամ չեն համապատասխանում քաղաքաշինական կանոններին։ Մեծ մասը՝ 1982 շինություն, գտնվում են Սարիեր շրջանում։ Շինությունների քանդման աշխատանքների իրականացման տենդերը հայտարարված է սեպտեմբերի 22-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի կաթիլ մեղրը (չքաղաքականացնել)

Մի կաթիլ մեղրը (չքաղաքականացնել) Wed, 14 Oct 2026 18:45:03 +0400 Որպեսզի Հայաստանի ներքաղաքական կյանքում խաղաղություն …