Ինչ է առաջարկել Թրամփը Պուտինին եւ Զելենսկուն
Sun, 06 Sep 2026 13:30:29 +0400

Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինական կարգավորման հետ կապված իրականացնելիք քայլերի հաջորդականությունը, որոնց մասին կհայտարարվի առաջիկա շաբաթներին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Դրանք, ըստ հաղորդման, սուբստանտիվ ծրագրեր են, որոնց մասին կհայտարարվի առաջիկա շաբաթներին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ամփոփելով նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած, ավելի քան երեք ժամ տեւած ռուս-ամերիկյան բանակցությունները, հայտարարել էր, որ դրանք տեղին էին, ժամանակին եւ շատ օգտակար։ Դրանք վերաբերել են ինչպես Ուկրաինական կարգավորմանը, այդ էլ հնարավոր ռուս-ամերիկյան խոշոր նախագծերի իրականացմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր