Հինգշաբթի , 16 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում

«Հրապարակ»․ ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում

Thu, 16 Apr 2026 08:00:38 +0400


Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրեւ ընտրակաշառք բաժանող։ Լայվեր ու գրառումներ էին անում, ԱԺ ամբիոնից հայտարարություններ հնչեցնում։

Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու համար։

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին… խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել-խոստանալ ծառայություններ։ Ընտրական օրենսգիրքը հստակ ընթացակարգ է սահմանել, որ ընտրակաշառքի մասին հաղորդումների դեպքում ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան՝ տվյալ կուսակցության գրանցումը մերժելու համար։

Ուստի որոշել են աղմուկն ապահովել, որ Փաշինյանի կամակատար Վահագն Հովակիմյանը դատարան դիմելու հիմքեր ունենա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին կուսակցությունը, որ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Առաջին կուսակցությունը, որ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ Wed, 15 Apr 2026 19:40:24 +0400 ԿԸՀ-ից հայտնում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով