Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400


Ախր անհարմար է` պատգամավոր եք, նախարար եք, տարրական իրավական գիտելիքներ պետք է ունենաք, ո՞նց եք այդ գիտելիքներով նման պաշտոն զբաղեցնում: Աչքովս ընկավ, որ ՔՊ խմբակցության ղեկավարն ու նախարար Խուդաթյանը կոչ են արել իրենց համայնքապետերին` դիմել դատարան` Իրինա Յոլյանի դեմ, իբր զրպարտել, վարկաբեկել է նրանց, երբ ասել է, որ համայնքապետերը կոռուպցիայի մեջ թաղված են, ընկերություններ են ստեղծել հարազատների անուններով և համայնքային փողերն են մսխում:

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար. պատվի, արժանապատվության, բարի համբավի ոտնահարման հիմքով` Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, դատարան կարող են դիմել միայն այն անձինք և ընկերությունները, որոնց իրավունքը ենթադրաբար խախտվել է` զրպարտության միջոցով: Զրպարտությունը պետք է վերաբերվի կոնկրետ և նույնականացման ենթակա անձին կամ ընկերությանը: Այսինքն, «համայնքապետեր» արտահայտությունը բավարար չէ, որ ամեն համայնքապետ իրեն զրպարտված զգա ու կարողանա հայց ներկայացնել դատարան: Պետք է լինի անուն-ազգանուն, գոնե համայնքի անունը… հասցեական պետք է լինի զրպարտությունը, այնպես որ ձեր կոչերը ձեզ պահեք ու մի քիչ տարրական գիտելիքներ ձեռք բերեք, անհարմար է` վերջը պետություն եք ներկայացնում:

Ինչ վերաբերում է Իրինա Յոլյանին, ում հետ պատիվ չեմ ունեցել շփվելու, նա այս խորհրդարանի` իմ հայտնագործություններից է. գրագետ, խելացի, խոսքի կուլտուրա ունեցող, համարձակ, ասելիքով մարդ, խոստումնալից քաղաքական գործիչ: Համոզված եմ` չեն կարողանա ճնշել, վախեցնել, վստահ իր գործը կշարունակի:

Առհասարակ, առիթ է ասեմ` այս գումարման ԱԺ-ի ընդդիմադիր հատվածում մի տասնյակի չափ լավ, պինդ պատգամավորներ են արդեն աչքի ընկել: Իսկ լավ քաղաքական գործիչը, ինչպես լավ գիտնականը, լավ բժիշկն ու լավ ուսուցիչը, երկրի հարստությունն է` արժեքավոր կապիտալ… այդ կապիտալն է մեզ դուրս բերելու այս փոսից…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին

Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին Wed, 28 Oct 2026 22:07:09 +0400 Քիմ Քարդաշյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով