«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի
Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400

Acura NSX եզակի ռոդստեր ավտոմեքենան, որը պատրաստվել է հատուկ «Վրիժառուները» կինոնկարի համար՝ 2012 թվականին, հանվել է աճուրդի։ Ավտոմեքենան ստեղծվել է ամերիկյան Acura դիզայներական ընկերության կողմից՝ հատուկ նկարահանումների համար։ Ֆուտուրիստական թափքը պատրաստվել է ձեռքով եւ տեղակայվել Acura NSX 1991 շասիին։ Մեքենան կարմիր գույնի է, ունի «STARK 33» համարանիշը։ Ունի V6 շարժիչ, հինգաստիճանային մեխանիկական փոխանցման տուփ։ Մեքենայով չի կարելի երթեւեկել սովորական ճանապարհներին։ Այն հանդիսանում է կոլեկցիոն միավոր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր