Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել

«Հրապարակ»․ Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել

Sat, 21 Nov 2026 10:30:52 +0400


Հրազդանի ցեմենտի գործարանը կրկին աճուրդի է հանվել: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 3-ին: Հիշեցնենք, որ նախորդ աճուրդի ժամանակ գործարանը գնեց Նարեկ Նալբանդյանը, սակայն աճուրդից հետո բանկը հրաժարվեց Նալբանդյանին վարկ տրամադրել, եւ գործարքը չկայացավ: Ու չնայած գործարանը գնել չի հաջողվել, բայց ներսում ամսից ավելի է՝ աշխատում են եւ անգամ վարձատրվել են Նալբանդյանի կողմից: Գործարանի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Սնանկ ճանաչվելուց հետո աշխատավարձի պարտքը գործարանը մեզ դեռ չի տվել, միլիոնների հասնող աշխատավարձի պարտք ունի: Սնանկի կառավարիչ Արամ Խաչատրյանը երբ ձեռքը վերցրեց գործարանի կառավարումը, գործարանում մոտ 5000 տոննա կլինկեր կար: Այդ ժամանակվանից մենք գործարան չենք մտել, մինչեւ վերջին 1 ամիսը: Գործարանը թալանված էր, մի քանի անգամ գողություն է կատարվել, գործը ոստիկանությունում է: 1 պարկ կլինկեր անգամ չի մնացել: Բոլորը վաճառել են ու մեր աշխատավարձի պարտքը չեն մարել:

Հարց չի՞ առաջանում` ով է այդ կլինկերները վաճառել, ով իրավունք ուներ գործարան մուտք ու ելք անել: Գործարանի ներկայիս վիճակի համար մեկ պատասխանատու կա՝ Արամ Խաչատրյանը, որը գործարանը հասցրեց այս վիճակին եւ հարյուրավոր աշխատակիցներին աշխատավարձ չի վճարել: Եթե նա սրտացավ կառավարիչ լիներ, ո՛չ գործարանն էս օրին կհասներ, ո՛չ էլ աշխատողները ցիրուցան կլինեին: Հիմա ընկած՝ գործ ենք ման գալիս, որ ընտանիք պահենք»: Փորձեցինք կապ հաստատել Արամ Խաչատրյանի հետ, որ իմանանք, թե ուր է անհետացել կուտակված կլինկերը, ովքեր են թալանել գործարանը, եւ ինչպես է ստացվել, որ այն դեռ չգնած՝ ներսում աշխատում են։ Սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Ի դեպ, նախորդ աճուրդին «Հրազդանցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող անշարժ եւ շարժական գույքը ներկայացված էր 44 առանձին կետով՝ մեկ միասնական լոտով, ընդհանուր արժեքը՝ մոտ 15 մլրդ 228 մլն 502 հազար 317 դրամ: Այս աճուրդին արդեն արժեքը կազմում է 11 մլրդ 101 մլն 578 հազար 188 դրամ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել

«Հրապարակ»․ Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով