Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Հրավիրել են «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին

Հրավիրել են «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին

Sat, 12 Sep 2026 15:00:49 +0400


Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանին հրավիրել է մասնակցելու հաջորդ շաբաթ, Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում կայանալիք «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ «Մեծ Քսանյակի» նախարարական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-16-ին։ Ռուսաստանի Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը արդեն մասնակցել է «Քսանյակի» Ֆիննախների հանդիպմանը, որը տեղի էր ունեցել ամերիկյան Աշվիլում։ Եվրոպայում սակայն դժգոհ են, որ Ռուսաստանը մասնակցում է «Քսանյակի» միջոցառումներին։ ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթն էլ, ի պատասխան այդ դժգոհությունների, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարեւոր է համարում Մոսկվայի հետ շփումների պահպանումը։ Հիշեցնենք, որ այս տարի «Մեծ Քսանյակը» նախագահում է Միացյալ Նահանգները։

Ամփոփիչ մեծ միջոցառումը լինելու է այս տարվա դեկտեմբերին Ֆլորիդայի Դորալ քաղաքում, որը գտնվում է Մայամիի մոտակայքում, կայանալիք ամփոփիչ գագաթնաժողովը՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը

Դոնալդ Թրամփն ու հայկական մոլիբդենը Thu, 03 Sep 2026 13:45:08 +0400 Ռուսական ՎՏԲ բանկը վաճառել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով