Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Նավակ ճոճողը փորձում է փրկել Նիկոլի ճոճվող աթոռը․․

Նավակ ճոճողը փորձում է փրկել Նիկոլի ճոճվող աթոռը․․

Sat, 12 Sep 2026 14:45:20 +0400


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությունը ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին պատահական խոսակցություն չէ։ Այն առնվազն մեկ կարևոր հարց է առաջացնում․ ի՞նչ հաշվարկ է անում իշխանությունը։

Հիշենք Նիկոլ Փաշինյանի ակնարկը, թե գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել» որոշ բաներ։ Հանրությանը առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունը փորձում է պաշտպանել Հայաստանի և ՀՀ քաղաքացու շահերը․ գազը կթանկացնեք՝ մենք էլ ինչ-որ բան կթանկացնենք։

Վիլեն Գաբրիելյանի հայտարարության մեջ էլ նույն տրամաբանության շարունակությունն է նշմարվում։ Իշխանությունը ներկայացնում է, թե ամեն ինչ անում է Հայաստանի անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար։ Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում՝ իսկ իշխանության հաշվարկը ո՞րն է։

Փաշինյանը լավ գիտի, թե գազի թանկացումը, սոցիալական ծանր վիճակը կամ անվտանգության նոր ցնցումները ինչ կարող են արժենալ իր իշխանության համար։ Դրա համար այսօր հարց է առաջանում՝ իշխանության համար ամենակարևո՞րն այն է, թե նման զարգացումների պարագայում ինչ է սպասվում Հայաստանին, թե՞ ինչ է սպասվում իրեն։ Եթե գազը թանկանա, անվտանգային խնդիրներն ավելանան, իսկ մարդկանց կյանքը ավելի անտանելի դառնա, հասարակությունը իշխանությունից բնականաբար կպահանջի իր խոստացած «ապագան»։ Եվ այդ պահին արդեն դժվար կլինի ամեն ինչ բացատրել գեղեցիկ քաղաքական ձևակերպումներով։ Ուստի Վիլեն Գաբրիելյանի այս հայտարարությունը կարելի է կարդալ նաև այս տեսանկյունից․ Փաշինյանը փրկության օղակներ է փնտրում։ Բայց արդյո՞ք դրանք Հայաստանի փրկության օղակներն են, թե՞ իշխանության քաղաքական գոյատևման։ Միանշանակ՝ իշխանության քաղաքական գոյատևման։ Նավակ ճոճողը փորձում է փրկել Նիկոլի ճոճվող աթոռը․․․

Քաղաքացին կարող է դիմանալ իշխանության քաղաքական տարբեր խաղերին, բայց երբ զգում է, որ այդ խաղերը հասնում են իր գրպանին ու անվտանգությանը, շատ արագ կողմնորոշվում է։ Փաշինյանին, թերևս, հենց այդ կողմնորոշումն է անհանգստացնում։ Իսկ երկար ժամանակ կուտակված դժգոհությունը կարող է վերածվել ոչ թե պարզապես բողոքի, այլ քաղաքական պայթյունի՝ հենց իշխանության աթոռի տակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հարուստ եք` գնացեք, ուրիշ տեղ հող առեք, կառուցեք, ի՞նչ եք կպել Երեւանի կենտրոնին

«Հրապարակ»․ Հարուստ եք` գնացեք, ուրիշ տեղ հող առեք, կառուցեք, ի՞նչ եք կպել Երեւանի կենտրոնին Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով