Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Գործարարներն ու տուրիստները կկարողանան շրջել թիկնապահներով

Գործարարներն ու տուրիստները կկարողանան շրջել թիկնապահներով

Sat, 12 Sep 2026 14:30:45 +0400


Ուզբեկստանում մտադիր են ներդնել պահնորդական ծառայություն՝ օտարերկրացի տուրիստների, գործարարների, պաշտոնական պատվիրակությունների եւ երկրի մյուս հյուրերի համար։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳ նախարարությունը։

Հարցը քննարվկել է Պահպանության դեպարտամենտի եւ Տուրիզմի կոմիտեի համատեղ նիստում։ Կարեւորվել է այն, որ անհրաժեշտ է ապահովել տեղացի եւ օտարերկրացի տուրիստների անվտանգությունը, ինչպես նաեւ՝ ստեղծել նրանց համար հնարավորինս առավելագույն հարմարավետություն ունեցող միջավայր։ Իշխանություններն արձանագրում են, որ տուրիստական հոսքի ավելացումը, օտարերկրացի հյուրերի թվաքանակի աճը եւ տուրիստական երթուղիների ընդլայնումը պահանջում է անվտանգության ապահովման ժամանակակից տարբերակների ներդրում եւ կիրառություն։ Թիկնապահի ծառայության ներդրումը թույլ կտա ապահովելու հյուրերի անձնական անտանգությունն ու ապահովությունը ուղեւորությունների ժամանակ, նախապես գնահատել հնարավոր ռիսկերը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ ուղեւորության ընթացքում, օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր արտակարգ իրավիճակներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը նվագել է եւրոպացի հյուրերի համար

Փաշինյանը նվագել է եւրոպացի հյուրերի համար Mon, 04 May 2026 20:45:55 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով մայիսի …