Պուտինի գործակալնե՞րն են ներթափանցել
Sun, 19 Jul 2026 21:45:29 +0400

Ֆրանսիայի դեսպանությունը ընդունելություն է կազմակերպում Ազգային տոնի առիթով, ու դրանից հետո հյուրերի մի մասը ստանում է թունավորում։ Նախ այդ տեղեկությունը հայտնվում է մամուլում, հետո դեսպանատունը հաստատում է այն։
«Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»։
Միաժամանակ, համարում եմ, որ առողջապահության նախարարությունը սխալ հասցե է, որով դիմել է դեսպանատունը։ Ի վերջո, պետք էր դիմել օրինակ հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կհուշեր հարցի լուծման լավագույն տարբերակը՝ հայտարարել, որ դեսպանատան ընդունելության հյուրերի շարք են ներթափանցել Պուտինի գործակալներն ու թունավորել են հյուրերին։
Գրել է Հակոբ Բադալյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր