Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2026

Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա

Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա

Sun, 19 Jul 2026 21:30:22 +0400


Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է ԱԱ-2026-ի եզրափակիչում արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի և իսպանացի տաղանդ Լամին Յամալի սպասվող պատմական հակամարտության վերաբերյալ իր սպասումներով։

«Ես ուզում եմ, որ սա Լամինի ժամանակը լինի։ Մեսսին մեզ փառքի տարիներ է պարգևել, նա մեր պատմության փառահեղ ու շքեղ անցյալի մի մասն է, սակայն այժմ եկել է Յամալի ժամանակը։ Լամինը հանճար է։

Նա չի ընկրկում դժվարությունների առջև, որոնք կարող են կոտրել ցանկացածին։ Նա չափազանց համարձակ է, բոլոր փորձություններին դիմակայում է դեմ առ դեմ և իր տարիքի համեմատ անհավանական հասուն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչը՝ Իսպանիա — Արգենտինա, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Գրում է ArmSport-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԱ-2026․ Այս անգամ էլ հավասարը չունի․ լավագույն խաղացող և ռմբարկու

ԱԱ-2026․ Այս անգամ էլ հավասարը չունի․ լավագույն խաղացող և ռմբարկու Thu, 16 Jul 2026 10:00:01 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով