Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Ուղաթիռի կործանման հետևանքով 21 մարդ է զոհվել

Ուղաթիռի կործանման հետևանքով 21 մարդ է զոհվել

Wed, 10 Jun 2026 21:30:15 +0400


Պակիստանում ուղղաթիռի կործանման հետևանքով 21 մարդ է զոհվել, հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները։

Համացանցում հայտնվել են կադրեր Քաշմիրի գոտում Պակիստանի զինված ուժերի Մի-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռի կործանման վայրից։

Կադրերում երեւում է, որ ուղղաթիռը կործանվել է բնակեցված տարածքի մոտ։ Վթարի վայրի վերևում թանձր ծխի սյուն է բարձրացել։

Իրավապահ մարմիններն ու փորձագետները պարզում են ուղղաթիռի կործանման պատճառները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանի բանակի Մի-17 ուղղաթիռը կործանվել է Քաշմիրի գոտում՝ Մուզաֆարաբադ քաղաքի մոտակայքում։ Անձնակազմի բոլոր անդամները մահացել են։

Ենթադրաբար, վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում

Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում Tue, 20 Oct 2026 12:30:48 +0400 Կոլումբիայում ապօրինի …