Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Մեկնել է Շվեյցարիա՝ բանակցությունների

Մեկնել է Շվեյցարիա՝ բանակցությունների

Sat, 20 Jun 2026 20:30:46 +0400


ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆը մեկնել է Շվեյցարիա՝ իրանական պատվիրակության հետ միջուկային գործարքի հարցով բանակցությունների առաջին ռաունդին մասնակցելու։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։

Համաձայն տեղեկությունների, ամերիկյան մյուս բանագնացը՝ Ջարեդ Քուշներն արդեն Շվեյցարիայում է։ Շվեյցարիա նախօրեին ժամանել է նաեւ Քաթարի վարչապետ, շեյխ Մուհամեդ բեն Աբդեմ Ռահման ալ-Թանին, ով ԱՄՆ եւ Իրանի միջեւ երկխոսության գլխավոր միջնորդներից է հանդիսանում։ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին Շվեյցարիա կժամանի հունիսի քսանին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հորմուզի նեղուցի հարցով բանակցություններում առաջընթաց կա․ իրանցի դիվանագետ

Հորմուզի նեղուցի հարցով բանակցություններում առաջընթաց կա․ իրանցի դիվանագետ Sun, 16 Aug 2026 12:30:20 +0400 Թեհրանն …