Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել

Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել

Sat, 23 May 2026 21:45:52 +0400


«Վարչապետի աթոռին նստած մարդուն ասում եմ՝ ի՞նչ է ուզում, բոլորը հոգնել են իր պահվածքից, իր վերաբերմունքից, իրենց գործունեությունից՝ բռնելով, ձերբակալելով, հայհոյելով, սուտ ասելով, վիրավորելով, երկրի ծանր վիճակը թողած՝ ի՞նչ է իր ուզածը, նույն ճակատագի՞րը, ինչ Արցախո՞ւմ եղավ»,- Արբակիր վարչական շրջանում քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«8 տարի խաբելով՝ բերեց ինչի՞ հասցրեց՝ հողերի հանձնելով, զոհեր տալով, Ալիևին շնորհակալություն հայտնելով։ Դա է իր արածը․․․ Այսօր ինքն ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել կամ հայտնագործություն է արել։ Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին, ման է գալիս ու ոչ մի բան չի ասում։ Այսինքն՝ ասելու բան էլ չունի»,- նշեց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդը պետք է ընտրի կա՛մ եկեղեցի քանդողին կամ եկեղեցի կառուցողին, երկիրը շենացնողին կամ երկիրը քանդող, ավերակ սարքողին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է այս անգամ Ռուսաստանից Ադբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան

Ի՞նչ է այս անգամ Ռուսաստանից Ադբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան Sat, 22 Aug 2026 13:00:27 +0400 …