Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Առաջին անգամ կունենան մահմեդական քաղաքապետ

Առաջին անգամ կունենան մահմեդական քաղաքապետ

Sat, 23 May 2026 22:00:04 +0400


Մեծ Բրիտանիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Բիրմինգհեմն առաջին անգամ կունենա մահմեդական քաղաքապետ։ Այդ քաղաքի ղեկավար է ընտրվել Զաքիր Չաուդխրին։ Այս մասին հայտնում է Բիրմինգհեմի քաղաքային խորհուրդը։ Չաունդխրին էլ հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Բիրմինգհեմի քաղաքապետ՝ «լորդ-քաղաքագլուխ»։

Վերջինս ծագումով Պակիստանից է, ներգաղթյալ, ով Բիրմինգհեմ է տեղափոխվել 1969 թվականին՝ 14 տարեկան հասակում։ 2006 թվականին դարձել է քաղաքային խորհրդի խորհրդական, հետո աշխատել է Վեսթ-Միդլենդսի ոստիկանական վարչությունում եւ Առողջապահության ոլորտի տեսչական կոմիտեում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ․ Հայրապետյան

Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգը մտնում է նոր փուլ․ Հայրապետյան Fri, 23 Oct 2026 11:26:21 +0400 Աստղերը …