Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին

Էլի մարդ կա՞, որ իր հաղթանակը նվիրելու է Ռոբերտ Քոչարյանին

Sat, 11 Apr 2026 15:45:46 +0400


Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ խորհրդարան անցնելուց հետո ինքը վարչապետի թեկնածու չի լինելու եւ Ռոբերտ Քոչարյանի պարագայում էլ չի աջակցելու նրան, բուռն ոգեւորություն է առաջացրել ոչ թե ՔՊ-ում, այլ ՀՀԿ-ին առնչակից կիսաքաղաքական բոստաններում, ի մասնավորի՝ հարգարժան Սամվել Ֆարմանյանի եւ «յոթծովիմերան» Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան տնամերձներում: Բա որ ասում էինք, բա որ այսքան աղաղակում էինք, որ Ռոբերտ Քոչարյանն անցողիկ չէ… Տեսա՞ք Գագիկ Ծառուկյանն էլ է մերժում նրան: ՔՊ-ն, սակայն, Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունից, ինչպես ասացի, այս տղաների չափ ոգեւորված չէ:

Ես ՔՊ-ի հետ որեւէ խնդիր չունեմ: Իրենց իրավունքն է, ինչպես ուզում են՝ թող մեկնաբանեն Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությունը: Ինձ մտահոգում են Սամվել Ֆարմանյանի եւ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան «հոգեցունց» գրառումներն այդ կապակցությամբ, որոնք գրեթե տառետառ համընկնում են: Տղաներ, դուք լո՞ւրջ եք ասում, դուք իսկապե՞ս մտածում եք, որ Գագիկ Ծառուկյանը, որ այսպես աղմուկ-աղաղակով խորհրդարան է գնում, կարող էր հայտարարել, թե դա անում է ոչ իր ուժի թեկնածուին վարչապետ դարձնելու նպատակով: Մարդն ասում է՝ ես իմ թիմում վարչապետի 4 թեկնածու ունեմ… Եվ, ուրեմն, պարոնայք Ֆարմանյան եւ Մալյան, ինչո՞ւ եք խեղաթյուրում Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակները:

Ես հիմա արդեն լուրջ կասկածներ ունեմ, որ ՔՊ-ական քարոզչամեքենայի բաց թողած հիմար թեզը, թե Սամվել Կարապետյանը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, որպեսզի հաղթի եւ իր հաղթանակը «նվիրի» Ռոբերտ Քոչարյանին, առաջացել է նույն հարթակում, որտեղ հաճախ են լինում հիշատակածս քաղաքագետները՝ Սամվել Ֆարմանյանը եւ Նարեկ Մալյանը: Իսկ թե ով է ղեկավարում այդ հարթակը, որ ստեղծվել է «Հայաստան» դաշինքի մասին սուտ լուրեր տարածելու համար, թույլ տվեք ասել, դժվարանում եմ գլխի ընկնել: Բայց ով էլ լինի այդ հարթակի ղեկավարը, պիտի ասեմ, որ քաղաքական իմաստով սահմանափակ ուղեղի տեր անձնավորություն է, ոչ այն է՝ բացահայտ նիկոլական, ոչ այն է՝ լավ ծպտված ընդդիմադիր:

Վերջերս Արամ Զավենի Սարգսյանը բաց տեքստով հայտարարել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, հաղթահարելու է անցողիկ շեմը եւ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին՝ վերարտադրվելու վարչապետի պաշտոնում: Տափա՞կ հայտարարություն է… Իհարկե: Բայց ասեմ՝ ազնիվ է: Զավենիչը չի դավաճանել իրեն: Ինչ կա, ինչ գիտի քաղաքականության մասին, այդ էլ ասում է՝ իր թիմին, կներեք, շան տեղ չդնելով: Գագիկ Ծառուկյանն ասում է՝ ես վարչապետի 4 թեկնածու ունեմ: Արամ Զավենիչը, փաստորեն, մեկն էլ չունի, չնայած որ հենց ինքն է մի ժամանակ (Ռոբերտ Քոչարյանի օրոք) վարչապետ եղել: Բայց եկեք փառք տանք Աստծուն, որ Սամվել Ֆարմանյանն ու Նարեկ Մալյանը, լսելով Արամ Զավենիչի հայտարարությունը՝ խորհրդարան մտնելու նպատակների մասին, իրենց ֆեյսբուքյան տնամերձներում չեն գրել, որ Արամ Զավենիչը «մերժել» է Ռոբերտ Քոչարյանին, հետեւաբար, «Հայաստան» դաշինքն անցողիկ շեմը հաղթահարելու շանս չունի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ասում ես՝ օրգանիկ ես, բա ինչո՞ւ են քեզ ԳՄՕ հանում

Ասում ես՝ օրգանիկ ես, բա ինչո՞ւ են քեզ ԳՄՕ հանում Tue, 16 Jun 2026 13:45:16 …