Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Հարձակվել են լրագրողի վրա, փորձել խլել միկրոֆոնը

Հարձակվել են լրագրողի վրա, փորձել խլել միկրոֆոնը

Wed, 05 Aug 2026 23:55:40 +0400


Մոսկվայում, ատամնաբուժարանի բուժառուները բռունքներով հարձակվել են լրագրող Ելենա Լետուչայայի վրա՝ «Նոր Ռեւիզոր» ծրագրի նկարահանումների ժամանակ։ Այս մասին հայտնում է «Պյատնիցա» ՀԸ Մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդման, մի կին եւ մի տղամարդ հարձակվել են լրագրողի վրա, փորձելով խլել միկրոֆոնը եւ հետապնդել են նրան բավական ճանապարհ։

Դրա պատճառով՝ Լետուչայան ստիպված է եղել դիմելու իրավապահներին։ Նույնիսկ ոստիկանների ժամանումը այդ կնոջն ու տղամարդուն չի կանգնեցրել եւ շարունակել են խանգարել լրագրողի աշխատանքին։ Լետուչայան հետաքննություն է անցկացրել այդ ատամնաբուժարանում, կապված այն բանի հետ, որ ցանկացած մեկը ամս․ 5000 ռուբլով կարող է այնտեղ վարձակալել ատամնաբուժական կաբինետ՝ առանց համապատասխան մասնագիտական դիպլոմի եւ լիցենզիայի ներկայացման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ինչո՞ւ Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր տվեց Ադրբեջանին»․ Զելենսկին անպատասխան թողեց լրագրողի հարցը

«Ինչո՞ւ Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր տվեց Ադրբեջանին»․ Զելենսկին անպատասխան թողեց լրագրողի հարցը Mon, 04 May 2026 …