Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Լրագրող է սպանվել Մեքսիկայում

Լրագրող է սպանվել Մեքսիկայում

Thu, 23 Jul 2026 22:30:12 +0400


Մեքսիկայի Օախակա նահանգում սպանվել է լրագրող Ֆրանսիսկո Ալեհանդրո Լեյվան։ Լրագրողի վրա զինված հարձակում է իրականացվել։ Այս մասին հայտնում է El Universal թերթը։

Հանցագործությունը տեղի է ունեցել Սան-Պաբլո-Էթլա համայնքում։ Պարբերականի տեղեկությունների համաձայն, առնվազն երկու հանցագործ մոտոցիկլետներով արագ անցնելու ընթացքում հրազենային կրակ են բացել լրագրողի վրա այն պահին, երբ նա գտնվել է փողոցային սննդի կետերից մեկի առաջ կանգնած։ Լեյվան նախկինում զբաղեցրել է տեղական ՀՌԸ-ներից մեկի տնօրենի պաշտոնը, իսկ վերջին շրջանում հեղինակային սյունակ է վարել, որում հաճախ է քննադատել նահանգապետ Սալոմոն Խարուին։

Նահանագապետը արդեն դատապարտել է լրագրողի սպանությունը եւ հայտարարել, որ կատարված հանցագործությունը չի մնա անպատիժ։ Հետաքննությունը իրականացվելու է Մեքսիկայի Գլխավոր դատախազության հետ համատեղ։ Սա արդեն վեցերորդ լրագրողի սպանությունն է Մեքսիկայում, որը կատարվել է այս տարվա ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում իշխանական պաշտոնյա է սպանվել

Թուրքիայում իշխանական պաշտոնյա է սպանվել Mon, 27 Jul 2026 13:30:23 +0400 Թուրքիայի Բաթման նահանգի Ասրի …