ԱՄՆ-ն ծրագրում է սպանել ԻՀՊԿ հրամանատարին և ոչ միայն

ԱՄՆ-ն ծրագրում է սպանել ԻՀՊԿ հրամանատարին և ոչ միայն

Fri, 24 Apr 2026 18:30:44 +0400


Պենտագոնը մշակում է Հորմուզի նեղուցում իրանական ուժերի դեմ հարվածների նոր ծրագրեր, հաղորդում է CNN-ը։

Զինվորականները նաև քննարկում են կրկնակի նշանակության ակտիվների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածներ հասցնելը, ինչպես նաև իրանցի ռազմական առաջնորդների, այդ թվում՝ ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդիի թիրախային սպանությունը, եթե բանակցությունները ձախողվեն։

Աղբյուրները նշում են՝ միայն ռազմական հարվածները քիչ հավանական է, որ անմիջապես վերաբացեն նեղուցը. նավագնացության վերսկսումը կպահանջի քաղաքական որոշումներ և Թրամփի պատրաստակամությունը՝ ռիսկի դիմելու։

Վարչակազմը խոստովանել է, որ թերագնահատել է նեղուցը փակելու՝ Իրանի պատրաստվածությունը, ինչը հանգեցրել է ներկայիս փակուղուն։

Թրամփը կողմ է դիվանագիտական ​​լուծմանը, բայց զինվորականները պատրաստ են վերսկսել հարվածները, եթե բանակցությունները լիովին ձախողվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազգային հավաքական կամքը միայն կարող է ծնկի բերել թշնամուն

Ազգային հավաքական կամքը միայն կարող է ծնկի բերել թշնամուն Thu, 23 Apr 2026 22:55:13 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով