Նիկոլ Փաշինյանը կրկին Ցեղասպանության թանգարան չի մտել

Նիկոլ Փաշինյանը կրկին Ցեղասպանության թանգարան չի մտել

Fri, 24 Apr 2026 18:23:53 +0400


Այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մինչև ժամը 20։00 բայց է լինելու։ «Հրապարակ»-ի հետ զրույցում ինստիտուտի գիտաշխատող, նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը հայտնեց, որ 2 օր առաջ տեղի է ունեցել ժամանակավոր ցուցադրության բացումը.

«Նոր ցուցադրություն է, որի վրա դեռ նախորդ տարվանից էինք աշխատում և մտածում էինք, որ չենք հասցնի, բայց հասցրեցինք։ Ցուցադրությունը կրում է «Վավերագրելով Հայոց ցեղասպանությունը» խորագիրը, նախորդ տարի համաշխարհային վավերագրողների աշխատանքներն էինք ներկայացրել, իսկ այս տարի հայ վավերագրողների, ովքեր 1930-40-ականներին ցեղասպանության վերաբերյալ փաստեր էին հավաքում։ Ամենայն հավանականությամբ այս ցուցադրությունը կմնա մինչև մյուս տարի ապրիլի 24, սովորաբար էդպես է եղել, հիմա չգիտեմ ինչ կորոշեն»։

Հարցին` այսօր Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ընթացքում մտե՞լ է թանգարան-ինստիտուտ, Մանուկյանը պատասխանեց. «Որքանով ես եմ տեղյակ չի եկել։ Դե գիտեք, որ ինքը գալիս է, ճանապարհը փակում են, դրա համար մի փոքր ուշ ենք եկել աշխատակիցներով։ Մի քանի տարի գալիս էի` չէին թողնում, որ բարձրանայինք, այդ պատճառով այս տարի մի քիչ ուշ եկա, որ չառնչվեմ այդ իրավիճակին, բայց դատելով նկարներից` չի այցելել։ Եկել է հուշահամալիր ու գնացել։ Մյուս քաղաքական ուժերի ղեկավարները չգիտեմ թանգարան մտել են, թե` ոչ, քանի որ աշխատակիցներով 2 ժամը մեկ իրար փոխարինելով ենք աշխատում։ Բայց հոսքը շատ մեծ է այսօր, բավականին շատ հայտնի մարդիկ են այցելել»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծանոթանալու վերանորոգման աշխատանքներին եւ թեև թանգարանում նոր ցուցադրության բացում էր տեղի ունենում այդ ժամանակ, սակայն Փաշինյանը թանգարան չմտավ ու չշփվեց անգամ թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայոց Ցեղասպանությունը՝ կինոյում․ նորագույն շրջանի օրինակներ

Հայոց Ցեղասպանությունը՝ կինոյում․ նորագույն շրջանի օրինակներ Fri, 24 Apr 2026 18:00:17 +0400 Հայոց Ցեղասպանությունը համաշխարհային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով