Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում
Sun, 15 Nov 2026 15:00:03 +0400

Իրանն ու Միացյալ Նահանգները չեն քննարկում Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես՝ ուրանի հարստացման դադարեցման կամ նվազեցման հարցը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ բանակցություններն այդ փուլին դեռ չեն հասել։ «Մենք առայժմ այդ փուլում չենք առհասարակ։ Այս ողջ ժամանակահատվածում մենք սկզբունքորեն միջուկային ծրագրի մանրամասների մասին չենք խոսել»,- ասել է Բաղային։ Նա հավելել է, որ Իրանը անպատասխան չի թողնի իր հանդեպ ամերիկյան կամ այլ երկրի կողմից իրականացվելիք եւ ոչ մի ագրեսիվ քայլ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր