Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք

Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք

Tue, 06 Oct 2026 18:45:09 +0400


ՀՀ ֆինանսների «փորձանք» Վահե Հովհաննիսյանը, որ կմկմում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս, օրերս իր հարցազրույցում խոսել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական հարկատուների շարքին դասելու՝ Նիկոլի ցանկություններից: Նա հայտարարել է. «Այո, ՀՀ կառավարությունը (իմա՝ Նիկոլը) ներկայումս քննարկում է հենց այդպիսի տարբերակ, ըստ որի՝ Հայ Առաքելական Եկեղեցին կհարկվի ընդհանուր հիմունքներով, սակայն վճարված հարկերը կվերադարձվեն եկեղեցուն՝ նրա ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար»: Սկզբունքային մոտեցումն էլ իբր այն է, որ «եկեղեցին պետք է հարկեր վճարի այնպես, ինչպես բոլորը»։ Կասկած չունեմ, որ սա հերթական ֆինտուֆլյուշկան է: Նիկոլը, փաստորեն, Եկեղեցու դեմ իր իսկ սանձազերծած «պատերազմի» դաշտ է նետում նոր ծանր տեխնիկա՝ ի դեմս ֆիննախի, ՊԵԿ-ի, հակակոռուպցիոնի եւ այլ մարմինների, որ ցայժմ առանձնապես աչքի չեն ընկել հակաեկեղեցական արշավի ընթացքում:

Կարճ ասած՝ ՔՊ-ի պարագլուխը որոշել է մտնել Եկեղեցու գրպանը, բայց քանի որ դա խիստ հակասահմանադրական «ցանկություն» է, նա այդ շարքային գրպանահատությունը հանձնարարել է իր կառավարությանը, ֆիննախին, ՊԵԿ-ին եւ մյուսներին եւ փորձում է օրենքի ուժ տալ իր մտասեւեռմանը: Կհաջողվի՞ նրան «օրենքով» կողպտել Եկեղեցին՝ չեմ կարող ասել: Ֆիննախի «փորձանքն» ասում է՝ դեռ քննարկում ենք: ՊԵԿ-ում էլ երեւի սկսել են ձեռքերը շփել, որ հեսա-հեսա՝ ֆինանսական նոր աղբյուր են հայթայթելու իրենց պարգեւավճարների համար:

Լսեք, ուրեմն, պարոնայք ՔՊ-շնիկներ… Ես դեմ եմ, որ դուք հարկեք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այն էլ՝ այնպես, ինչպես մյուս հարկատուներին եք հարկում: Ձեր ֆիննախի հայտարարությունը՝ «…որպեսզի եկեղեցու հոգեւոր, մշակութային եւ սոցիալական գործունեությունը չտուժի, քննարկվում է առանձին իրավական կարգավորումներ ստեղծելու տարբերակ, որի շնորհիվ պետբյուջե մուտքագրված հարկային գումարները հետ կփոխանցվեն եկեղեցուն՝ իր իսկ կարիքների եւ նախագծերի իրականացման համար», ընդամենը «ֆռթոն» է: Ձեր նպատակը Եկեղեցու ֆինանսական հոսքերը վերահսկելն է, ինչի իրավունքը, շատ ներողություն, կառավարությունը չունի: Եկեղեցին արդեն իսկ հարկեր վճարում է ու քիչ չի վճարում, բարի եղեք գոհանալ եղածով:

Լավ է՝ չեք ասում՝ ՀԴՄ տեղադրենք մոմավաճառի մոտ… Դուք դա էլ կանեք: Գանձանակի վրա ՊԵԿ-ից մարդ դրեք, որ գրանցի դրա մեջ հավատացյալների գցած լումաները, անձնագիր պահանջի նվիրատուներից ու խաչհամբույր տվողներից… Ի դեպ, ձեր տիրուդավների հետ քննարկե՞լ եք այս հարցը: Կճոյանը, օրինակ, տեղյա՞կ է ֆինանսների «պատասխանատուի» հարցազրույցից: Այդ փորձանքը, ախր, վախեցած է սեփական հայտարարություններից անգամ: Ասում է՝ նոր օրինագիծը դեռ հանրային քննարկում պետք է անցնի: Հանրությունը ձեզ պատերին կտա այդ ապուշության համար: Հույսներդ ո՞ւմ վրա եք դրել, Եվրոպայի՞, ԱՄՆ-ի՞, Սորոսի՞, ոչ մի հարկ չվճարող աղանդավոր կազմակերպությունների՞… Հեռու խաղացեք ՀԱԵ-ից, բոլոր եկեղեցիներից եւ միջազգային կառույցներից ձեզ սա են ասում, պահանջում զերծ մնալ Եկեղեցու նկատմամբ պետական մեքենայի ճնշումներից:

«Այս գաղափարը դեռեւս վերջնականապես ընդունված օրենք չէ, այլ գտնվում է Ազգային ժողովի գործընկերների հետ քննարկումների փուլում։ Քանի որ փոփոխությունը պահանջում է հանրային լայն քննարկումներ եւ հստակեցումներ, ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետներ դեռեւս չեն սահմանվել»,- Վահե Հովհաննիսյանի այս խոսքերից քիչ է մնում արտասվեմ: Մտածում եմ՝ ո՞նց կարող է, էլի, Նիկոլի նախարարն այսքան ժողովրդավար լինել: Նստել, էս բոյի էշություն են մտածել, հիմա էլ այն գցում են ԱԺ-ի եւ հանրության գրպանը: Ձեւը գտել են՝ ԱԺ մեծամասնությունը մի կոճակ է՝ կսեղմի, «գաղափարն» օրենք կդառնա, իրենք էլ այդ օրենքը թափ կտան Եկեղեցու գլխին ու կսկսեն կողոպտել: Թե բա՝ հարկերը վերադարձնելու ենք Եկեղեցուն… Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք, արա, դուք հարկեր վերադարձնո՞ղ եք…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Օլիմպավանի կապարակնքումը դատարանը ճանաչել է ոչ օրինական. սպորտը՝ ասֆալտին պառկած

«Հրապարակ»․ Օլիմպավանի կապարակնքումը դատարանը ճանաչել է ոչ օրինական. սպորտը՝ ասֆալտին պառկած Tue, 06 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով