Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Երկինքը արնագույն է ներկվել՝ ցիկլոնի պատճառով

Երկինքը արնագույն է ներկվել՝ ցիկլոնի պատճառով

Sat, 28 Mar 2026 22:00:16 +0400


Ավստրալիայի Կարնարվոն քաղաքում, որը գտնվում է այդ երկրի արեւմտյան հատվածում, երկինքը մուգ արնագույն երանգ է ստացել՝ տրոպիկական ցիկլոնի հետեւանքով առաջացած եղանակային հզոր երեւույթի պատճառով։ Քամու ուժգին պոռթկումները օդ են բարձրացել մեծ քանակությամբ ավազ եւ փոշի, ստեղծելով խիտ փոշու վարագույր։ Այն մի քանի ժամ ծածկել է ռեգիոնի երկինքը եւ փոխել երկնքի գույնը՝ անսովոր արնակարմիր գույնով։

Մասնագետները դա բացատրում են փոշու մասնիկների մեջ արեւի ճառագայթների ցրումով։ Երեւույթի պատճառ են դարձել քամու ուժգին պոռթկումները, որոնք օդ են բարձրացրել հողի մակերեսային շերտի մասնիկները եւ տարածել մթնոլորտում։ Նման փոշու փոթորիկները հատուկ են Ավստրալիայի չորային շրջաններում եւ կարող են ժամանակավորապես վատացնել տեսանելիությունն ու օդի որակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանական հակամարտության պատճառով գազը թանկացրել են

Իրանական հակամարտության պատճառով գազը թանկացրել են Sun, 08 Mar 2026 09:30:00 +0400 Հնդկական ընկերությունները Իրանական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով