Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրը

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրը

Sun, 29 Mar 2026 09:30:00 +0400


Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդ է նշում, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Սովորաբար եկեղեցին տոնը նշում է Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրը:

Օրը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ:

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»:

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ուղարկել Ռուսաստանն այս անգամ Հայաստան Ադրբեջանի տարածքով

Ի՞նչ է ուղարկել Ռուսաստանն այս անգամ Հայաստան Ադրբեջանի տարածքով Tue, 25 Aug 2026 21:30:00 +0400…

4 րոպե ago

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի բակում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի բակում են Tue, 25 Aug 2026 21:20:46 +0400 Latest news…

13 րոպե ago

Թե ինչպես ՌԴ փոխվարչապետը պայթեցրեց ՍԱՏՄ փուչիկը

Թե ինչպես ՌԴ փոխվարչապետը պայթեցրեց ՍԱՏՄ փուչիկը Tue, 25 Aug 2026 21:15:48 +0400 Մինչ խորհրդարանի…

18 րոպե ago

Ռուբինյանը ստորագրեց

Ռուբինյանը ստորագրեց Tue, 25 Aug 2026 21:14:35 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․…

19 րոպե ago

«Հիմար և այլանդակ»․ ո՞ր երկրի ղեկավարին է վիրավորել այս անգամ

«Հիմար և այլանդակ»․ ո՞ր երկրի ղեկավարին է վիրավորել այս անգամ Tue, 25 Aug 2026 21:00:30…

33 րոպե ago

Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ

Ինչպե՞ս պայքարել ընտրովի արդարադատության եւ քաղաքական հետապնդումների դեմ Tue, 25 Aug 2026 20:45:32 +0400 «Քաղաքական…

48 րոպե ago