Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին վերահսկողության տակ վերցնելու հնարավորությունը

Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին վերահսկողության տակ վերցնելու հնարավորությունը

Mon, 30 Mar 2026 11:00:58 +0400


ԱՄՆ-ն կարող է փորձել վերահսկողության տակ վերցնել Իրանի Խարգ կղզին, որի միջոցով արտահանվում է իրանական նավթի զգալի մասը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։

«Գուցե մենք վերցնենք Խարգ կղզին, գուցե՝ ոչ։ Մենք շատ տարբերակներ ունենք»,- ասել է Թրամփը՝ Financial Times-ին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ Խարգի գրավումը կնշանակեր, որ ամերիկացի զինվորականները ստիպված կլինեն որոշ ժամանակ մնալ կղզում: Բացի այդ, նա հայտարարել է, որ կցանկանար «վերցնել Իրանի նավթը» Վենեսուելայի սցենարով։

Սպիտակ տան ղեկավարը կարծիք է հայտնել, որ Խարգ կղզում որևէ պաշտպանություն չկա։ «Մենք կարող ենք այն (կղզին — խմբ.) շատ հեշտությամբ վերցնել»,- նշել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը խոստովանեց՝ ՌԴ-ի հետ ավելի «լավ» ենք, քան՝ ՆԱՏՕ–ի

Թրամփը խոստովանեց՝ ՌԴ-ի հետ ավելի «լավ» ենք, քան՝ ՆԱՏՕ–ի Thu, 02 Apr 2026 12:30:52 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով