Իսպանիայի երկինքը փակ է ռազմական ինքնաթիռների համար
Mon, 30 Mar 2026 11:30:15 +0400

Իսպանիան փակել է իր օդային տարածքը այն ինքնաթիռների համար, որոնք մասնակցում են Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում է El Pais-ը։ Համաձայն հրապարակման, Իսպանիան արգելել է ոչ միայն Ռոտա եւ Մորոն-դե-լա-Ֆրոնտերա բազաների օգտագործումը, որոնք գտնվում են Կադիս եւ Սեւիլիա նահանգներում, այլ նաեւ՝ փակել է իր օդային տարածքը թե ամերիկյան՝ ռազմական գործողությանը մասնակցող ինքնաթիռների համար, նույնիսկ եթե վերջիններիս մշտական տեղակայման վայրերը գտնվում են Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում։ Բացառություն կարող են լինել միայն արտակարգ իրավիճակների պարագայում իրականացվող թռիչքները կամ վայրէջքները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր