Հերթական անհանգիստ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Mon, 30 Mar 2026 11:53:58 +0400
Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ տագնապի միջոցները Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Պենզայի, Ուլյանովսկի և Սամարայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ազովի ծովի և Ղրիմի Հանրապետության երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)»,–ասվում է հաղորդագրության մեջ: