Բազմամարդ հավաք ՌԴ-ում՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու
Mon, 30 Mar 2026 13:47:59 +0400
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կազմակերպվել է բազմամարդ հավաք, որի մասնակիցները հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցությամբ։
Եկեղեցու հոգևոր հովիվ Հարություն Տերտերյանի խոսքով՝ սփյուռքում ապրող հայերը ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք, ըստ նրա, մտահոգիչ են և վերաբերում են եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին։ Նա ընդգծել է, որ նման իրավիճակներում կարևոր է հոգևորականների ներկայությունն ու աջակցությունը հավատացյալներին։