Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Mon, 30 Mar 2026 13:46:14 +0400


Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Դուք հայտարարեցիք, որ լրագրողները ձեզ են ընտրելու, հակառակ դեպքում գործազուրկ են դառնալու ու օրվա հացը վաստակեն ֆայլաբազարում։ Լրագրողներից մեկին էլ ասացիք․ «Դուք հիմա լրագրող եք աշխատում, որովհետեւ ես վարչապետ եմ, երբ չլինեմ, 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, գալու են ձեր հեռախոսը, ժամացույցն էլ են ձեռքներիցդ հանելու»։ Այս խոսքը ինձ չէր ուղղված, բնականաբար, այնպես չի, որ դա ընդունել եմ իմ հասցեին ու վիրավորվել։ Բայց հարկ եմ համարում մի քանի բան ձեզ հասցնել։ Եթե ձեզ համար լրագրությունը փող աշխատելու համար է եղել, կոնկրետ ինձ համար լրագրությունը փողի մասին չէ, ցանկացած այլ ոլորտում մենք շատ ավելի մեծ գումար կարող էինք վաստակել, քան լրագրության մեջ՝ 24 ժամ աշխատելով, ընտանիքից, ընկերներից, հարազատներից կտրվելով, անձնական կյանքը մի կողմ թողնելով։ Լրագրությունը սիրո եւ անսահման նվիրվածության մասին է, անձնազոհության։
Իսպանացի մի լավ գրող կա՝ Կամիլո Խոսե Սելա, ասում է՝ «եթե գրողը պատրաստ չի սովից մեռնել, պիտի իր գործը փոխի»։ Ես պատրաստ եմ ոչ թե ֆայլաբազարում աշխատել, այլ սովից մեռնել՝ լինելով լրագրության մեջ, որովհետեւ դա ինձ համար երջանկություն է, սիրած աշխատանք ու կենսակերպ, դրանով ո՛չ հաթաթա կարող եք տալ, ո՛չ էլ վախեցնել։

Լրագրությունը ինձնից տարել է շատ թանկարժեք բաներ կյանքում՝ իմ երեխաների մանկությունը, որը չեմ հասցրել վայելել պատշաճ, ծնողական ժողովների գնալն անգամ ինձ համար մեծ ճոխություն է ու անձնական ուրախություն, որովհետեւ կարեւորել ու կարեւորում եմ այդ պահին որեւէ քաղաքացու բողոքը լուսաբանելը, ավելի առաջնային եմ համարում մարդկանց խնդիրների լուծման հետեւից գնալը, քան անձնական քեֆերն ու հարմարավետությունը։ Սա ասում եմ, որովհետեւ դուք եւ ձեր թիմակիցները աջուձախ պախարակում եք լրագրողներին, սեւացնում, անվանարկում՝ գետնին հավասարեցնելով էն ահռելի զոհողությունները, որ ունենում են լրագրողները ամեն օր իրենց աշխատանքում՝ ցույցերին իրենց կյանքը վտանգելով, արտակարգ իրավիճակներում աշխատելով, գիշեր–ցերեկ չունենալով։

Եթե չլինեին լրագրողները, դուք իշխանության չէիք գա, սա միշտ հիշեք։
Ես հասկանում եմ ինչի եք ամբողջ թիմով նախաձեռնել այս արշավը լրագրողների դեմ։ Որեւէ իշխանություն չի սիրել լրագրողներին ու մեզ պետք չի սիրել։ Բայց փորձել մեզ հեղինակազրկել, մեր ձայնը լռեցնել չի հաջողվել որեւէ իշխանության, ձեզ էլ չի հաջողվելու։

Լրագրողները նաեւ նրա համար են, որ իշխանավորներին, որոնք սոսնձվել են աթոռներին ու մոռացել են իրենք ովքեր են, իջեցնեն հողի վրա։ Դա օգտակար է նախեւառաջ ձեզ։

Նախկինների ժամանակներից լրագրող՝ Հռիփսիմե Ջեբեջյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ

Ինչ է աշխատանքային նախաճաշը դիվանագիտության մեջ Wed, 01 Apr 2026 21:30:52 +0400 Համաձայն դիվանագիտական կամ…

10 րոպե ago

Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին

Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից․ Պուտին Wed, 01 Apr 2026 21:28:54 +0400…

12 րոպե ago

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ

Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ Wed, 01…

16 րոպե ago

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք․ Պուտինը՝ Փաշինյանին

Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք․ Պուտինը՝ Փաշինյանին Wed, 01 Apr 2026…

21 րոպե ago

Ինչպես դարձանք հավատացյալ

Ինչպես դարձանք հավատացյալ Wed, 01 Apr 2026 21:15:05 +0400 Մեր նրբանցքը նեղացավ, նեղ անցք դարձավ:…

26 րոպե ago

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի

Պատրաստվում են մեծածավալ ճգնաժամի Wed, 01 Apr 2026 21:00:26 +0400 Եվրամիությունը պատրաստվում է տնտեսական մեծածավալ…

41 րոպե ago