Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը

Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը

Mon, 30 Mar 2026 13:45:26 +0400


Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ ահավոր լարվում, երբ սրանք փորձում են իրենց «դեղին զնաչոկ» պարտադրել։ Որովհետև մարդիկ հիմար չեն՝ զգում են կեղծիքը։ Խոսքն արդեն վաղուց «դեղին զնաչոկ»-ի մասին չէ։

Խոսքն իշխանության նկատմամբ խորքային մերժման մասին է, այն իշխանության, որը կորցրել է կապը ժողովրդի, պատմության և տարրական պատասխանատվության զգացման հետ։ Մարդիկ տեսնում են՝ իրենց առջև կանգնած են ոչ թե ազգային-պետաիսն գաղափարի կրողներ, այլ ցինիկ «համամարդկայիններ», որոնց համար չկա ոչ սրբություն, ոչ սահման, ոչ Հայրենիք, ոչ հիշողություն, ոչ ամոթ, ոչ «աբուռ»։

Այս իշխանությունը ոչ թե լոկ սխալվում է՝ այս իշխանությունը շատ հետևողականորեն, համակարգված կերպով զրոյացնում է մարդկային գիտակցության կարևորագույն իմաստները՝ հիշողություն, պատմություն, պատիվ, արժանապատվություն։
Այն, ինչի վրա կանգնած է ազգը, նրանց համար դատարկ հնչյուն է։

Ահա թե ինչու Հայրենիքը «պետությամբ» փոխարինելու փորձն առաջացնում է մարդկանց մոտ տոտալ մերժում։ Թեև Պետությունն ու Հայրենիքն անբաժանելի են, սակայն Փաշինյանն ու իր թիմն անում են հենց հակառակը՝ պատառոտելով մարդկանց գիտակցությունը՝ հակադրելով Հայրենիքն ու Պետությունը։

Որովհետև Հայրենիքը պարզապես ցուցանակ կամ տարածք չէ։

Դա երջանկություն է, անվտանգություն, ծնունդ, սեր, երջանկություն, հիշողություն, արժանապատվություն, պայքար, հանդարտություն, համերաշխություն և պատիվ։

Իսկ «փավշյա պետությունը» նրանց ընկալմամբ անսահման ապարատ է, որի միջոցով կարելի է ստանալ արտոնություններ, ռեսուրսներ և հարմարավետ կյանք՝ նեղ թավշյա «ընտրյալների» համար։

Նրանք փորձում են տարանջատել այն, ինչն իր բնույթով անբաժանելի է։ Սեպ խրել Հայրենիքի և Պետության միջև։ Բայց նորմալ մարդու համար դա մեկ ամբողջություն է։ Դա տեսություն չէ, դա ներքին հենարան է։
Փաշինյանական իշխանության համար Պետությունը միայն գործիք է։
Ժողովրդի համար Պետությունը Սրբություն է։
Ահա այստեղ է ամբողջ հակասությունը։
Մարդիկ չեն մերժում Պետությունը խորհրդանշող կրծքանշանը։
Մարդիկ մերժում են Հայրենիքը և Պետությունը էժան պլաստիկ «զնաչոկով» փոխարինումը:
Որովհետև նրանք զգում են՝ ագրեսիվ նախընտրական ակցիաների հետևում թաքնված են վտանգ, արհավիրք, դատարկություն, ցինիզմ և սառը հաշվարկ։
Հայրենիքի համար թափված կարմիր արյունը հնարավոր չէ փոխարինել դեղին «զնաչոկով»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նուրմագոմեդովը դաժան ծեծի է ենթարկել վրացի հայտնի մարզիկին (լուսանկար)

Նուրմագոմեդովը դաժան ծեծի է ենթարկել վրացի հայտնի մարզիկին (լուսանկար) Thu, 12 Nov 2026 16:00:50 +0400…

7 րոպե ago

Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք

Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք Thu, 12 Nov 2026 15:51:51 +0400 Քրեակատարողական հիմնարկում մարդ…

16 րոպե ago

Այսօր Հայաստանի հավաքականին միայն հաղթանակ է անհրաժեշտ

Այսօր Հայաստանի հավաքականին միայն հաղթանակ է անհրաժեշտ Thu, 12 Nov 2026 15:45:59 +0400 Հայաստանի ազգային…

21 րոպե ago

Ուզբեկների և ղրղզների միջև արյունալի բախումնե՞ր են սպասվում

Ուզբեկների և ղրղզների միջև արյունալի բախումնե՞ր են սպասվում Thu, 12 Nov 2026 15:30:26 +0400 Ղրղզստանում,…

37 րոպե ago

Եթե Արսենը սահմանագիծ չդառնա, Նարեկի հերթն է գալու

Եթե Արսենը սահմանագիծ չդառնա, Նարեկի հերթն է գալու Thu, 12 Nov 2026 15:15:59 +0400 Լսե՞լ…

51 րոպե ago

Նախկին պատգամավորին խեղդամահ են արել Բեյրութում․ առեղծվածային սպանություն

Նախկին պատգամավորին խեղդամահ են արել Բեյրութում․ առեղծվածային սպանություն Thu, 12 Nov 2026 15:00:04 +0400 Իրաքի…

1 ժամ ago