Երկուշաբթի , 30 Մարտի 2026

Անհայտ օդանավը խախտել է Թրամփի կեցավայրի օդային տարածքը

Անհայտ օդանավը խախտել է Թրամփի կեցավայրի օդային տարածքը

Mon, 30 Mar 2026 19:30:37 +0400


Ամերիկյան F-16 կործանիչներն օդ են բարձրացվել այն բանից հետո, երբ մարտի 29-ին անհայտ քաղաքացիական նշանակության օդանավը խախտել է «ոչ թռիչքային գոտու» սահմանն ու մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կեցավայրի օդային տարածք։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Ամերիկայի Աէրոտիեզերական պաշտպանության Միացյալ հրամանատարությունը՝ NORAD-ը։

«Սահմանախախտ» օդանավը անվտանգ կերպով դուրս է ուղեկցվել ոչ թռիչքային գոտու սահմաններից։ Ռազմական կործանիչները կիրառել են ջերմային թակարդներ՝ քաղաքացիական օդանավի օդաչուի ուշադրությունը գրավելու համար։ Միաժամանակ, CBS-ը հայտնել էր, որ մի անօդաչու թռչող սարք չափազանց մոտեցել էր Պալմ-Բիչի օդանավակայանին, ինչի պատճառով օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։ Միջադեպի պահին ԱՄՆ նախագահը գտնվել էր իր գոլֆի ակումբում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիրիան փակել է իր օդային տարածքը

Սիրիան փակել է իր օդային տարածքը Sun, 29 Mar 2026 18:45:08 +0400 Սիրիայի իշխանությունները փակել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով