Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն՝ 9։0 հաշվով
Mon, 30 Mar 2026 22:15:37 +0400

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի վերջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել է Ջիբրալթարի ընտրանուն՝ 9։0 հաշվով։
Դուբլի հեղինակ է դարձել Ժիրայր Աշիկյանը, գոլերի հեղինակներն են Դավիթ Դավթյանը, Դավիթ Բաթոյանը, Մայքլ Ասիրյանը, Դանիել Համբարձումովը, Մարտուն Հովհաննիսյանը, Ալբերտ Գարեգինյանն ու Հարություն Մովսիսյանը։
Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ վաստակել է 5 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ ավարտելով իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր