Թուրքիան և Ադրբեջանը վտանգավոր խաղ են սկսել․ ինչու՞մ են մեղադրում Իրանին
Mon, 30 Mar 2026 22:42:18 +0400

Գրել ենք, որ այսօր Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր Իրանի կողմից Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել, որը հաջողվել է խոցել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Իրանից, իբր, Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը և համերաշխություն է հայտնել Անկարային։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Թուրքիայի Հանրապետության տարածք բալիստիկ հրթիռի արձակումը։
Մենք համերաշխություն ենք հայտնում եղբայրական Թուրքիային և վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը նրա անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը», – հայտարարել է նախարարությունը, մեջբերում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ թուրքական կողմը վերջին օրերին արդեն մի քանի անգամ պնդումներ է արել, թե Իրանի կողմից հրթիռներ ու ԱԹՍ-ներ են արձակվել հանրապետության տարածք, որտեղ խոցվել են ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ։
Իրանը պաշտոնապես հերքել է այս և նախորդ բոլոր մեղադրանքները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր