Երեքշաբթի , 31 Մարտի 2026

«Հրապարակ»․ Ինչո՞ւ է «Պատիվ ունեմ»-ը «բոյկոտել» իր իսկ ղեկավարած նախագծի քննարկումը

«Հրապարակ»․ Ինչո՞ւ է «Պատիվ ունեմ»-ը «բոյկոտել» իր իսկ ղեկավարած նախագծի քննարկումը

Tue, 31 Mar 2026 08:20:29 +0400


ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ պետք է քննարկվեր «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» հայտարարության նախագիծը, սակայն նախագիծը հեղինակած ֆրակցիայից որեւէ պատգամավոր նիստին չի ներկայացել, իսկ զեկուցողը խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էր։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նման դեպքերում նախագծի քննարկումը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով։

Մենք տեղեկացանք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միտումնավոր չի ներկայացել նիստին, վստահ լինելով, որ իշխող մեծամասնությունը մերժելու է նախագիծը, եւ մարտավարական փոփոխության են գնացել՝ նախ լսումներ կազմակերպել, որ չստացվի, թե մերժված նախագծի վերաբերյալ ժամերով քննարկումներ են անում, հետո միայն հարցը կրկին օրակարգ բերել։

Լսումները նախատեսում են իրականացնել ապրիլի 2-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նրանք եղել են օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իրական հերոսի ընտանիքը

«Հրապարակ»․ Նրանք եղել են օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իրական հերոսի ընտանիքը Thu, 26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով