Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Իրանը վճռեց՝ Հորմուզի նեղուցը կդառնա վճարովի

Իրանը վճռեց՝ Հորմուզի նեղուցը կդառնա վճարովի

Tue, 31 Mar 2026 11:30:33 +0400


Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նախնական օրենքի նախագիծը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոջթաբա Զարեյը։

«Հորմուզի նեղուցի անվտանգության և կայուն զարգացման ռազմավարական գործողությունների մասին օրենքի նախագիծը հաստատվել է այսօր Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստում», – ասել է Զարեյը։

Խորհրդարանականը նշել է, որ օրենքի նախագիծը ներառում է Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու միջոցառումներ, այդ թվում՝ նավագնացությունը, ֆինանսական մեխանիզմների և իրանական ռիալներով վճարների հարցը, ինչպես նաև տարանցման արգելք Միացյալ Նահանգների և Իսրայելի և Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը մասնակցող երկրների համար։ Ավելին, օրինագիծը նախատեսում է համագործակցություն Օմանի հետ իրավական շրջանակի մշակման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ

Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Thu, 10 Sep 2026 …