Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Կեղծիքների սեզոնը բացվեց

Կեղծիքների սեզոնը բացվեց

Tue, 31 Mar 2026 09:00:20 +0400


Հայտնի փաստ է, որ ընտրությունները կեղծվում են ոչ թե բուն քվեարկության օրը, այլ դրանից շատ առաջ: Եվ այն, որ Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում է նախկինում ընտրակեղծարարության մասին եւ հայտարարում, որ ոչ մի նախագահ օրինական կարգով ընտրված չի եղել Հայաստանում` սկսած 1996-ից, ոչ թե նշանակում է, որ քվեարկությունն է կեղծվել, այլ մինչեւ քվեարկությունը կատարվել են քայլեր, որոնք թույլ չեն տալիս խոսել արդար ընտրությունների մասին:

Ի վերջո, երբ մարդը վերցնում էր 5 կամ 10 հազար դրամ եւ գնում ընտրության, ընտրախցիկում նրա կամքի վրա ոչ ոք չէր բռնանում, եւ ընտրությունների արդյունքները չէին նկարում, բայց մենք դա էլ էինք համարում ընտրություններ կեղծել: Նույն տրամաբանությամբ, այսօր հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, ձեռնամուխ է եղել ընտրություններ կեղծելու պրոցեսին: Դրա մեջ մտնում են ինչպես գործող կառավարության քայլերը, որոնք այլ կերպ, քան ընտրակաշառք, չենք կարող անվանել` թոշակներ, առողջապահական ծառայություններ եւ այլն:

Եվ ընտրությունների բուն քարոզարշավից շատ ավելի առաջ քարոզարշավ սկսելն ու մարդկանց խոստումներ տալը: Եվ սպառնալիքներն ու շանտաժը. եթե ես չընտրվեմ, Թրիփփ չի լինի, խաղաղություն չի լինի, անգամ արհեստական բանականություն չի լինի: Դրա մեջ մտնում են նաեւ քաղաքական հալածանքներն ու մրցակիցների նկատմամբ տեռորը, շարքային քաղաքացիներին վախ ներշնչելը եւ անսպասելի վայրերում հայտնվելով` հոգեբանական ճնշում գործադրելը: Դրա մեջ մտնում է նաեւ երկրով մեկ անհավասար պայմաններ ստեղծելը, երբ մրցակիցներին խանգարում են գրասենյակներ վարձակալել, եւ գրասենյակներում աշխատողների աշխատավարձը իրենց վայ-իրավապահները գնահատում են որպես ընտրակաշառք:

Անբարո մեթոդներով ընտրություններ կեղծելու սեզոնը բացված է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցի բլոգերը հորդորում է ձայն տալ Փաշինյանին

Ադրբեջանցի բլոգերը հորդորում է ձայն տալ Փաշինյանին Wed, 01 Apr 2026 13:15:57 +0400 Ադրբեջանում խոշորացույցով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով