Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Կեղծիքների սեզոնը բացվեց

Կեղծիքների սեզոնը բացվեց

Tue, 31 Mar 2026 09:00:20 +0400


Հայտնի փաստ է, որ ընտրությունները կեղծվում են ոչ թե բուն քվեարկության օրը, այլ դրանից շատ առաջ: Եվ այն, որ Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում է նախկինում ընտրակեղծարարության մասին եւ հայտարարում, որ ոչ մի նախագահ օրինական կարգով ընտրված չի եղել Հայաստանում` սկսած 1996-ից, ոչ թե նշանակում է, որ քվեարկությունն է կեղծվել, այլ մինչեւ քվեարկությունը կատարվել են քայլեր, որոնք թույլ չեն տալիս խոսել արդար ընտրությունների մասին:

Ի վերջո, երբ մարդը վերցնում էր 5 կամ 10 հազար դրամ եւ գնում ընտրության, ընտրախցիկում նրա կամքի վրա ոչ ոք չէր բռնանում, եւ ընտրությունների արդյունքները չէին նկարում, բայց մենք դա էլ էինք համարում ընտրություններ կեղծել: Նույն տրամաբանությամբ, այսօր հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, ձեռնամուխ է եղել ընտրություններ կեղծելու պրոցեսին: Դրա մեջ մտնում են ինչպես գործող կառավարության քայլերը, որոնք այլ կերպ, քան ընտրակաշառք, չենք կարող անվանել` թոշակներ, առողջապահական ծառայություններ եւ այլն:

Եվ ընտրությունների բուն քարոզարշավից շատ ավելի առաջ քարոզարշավ սկսելն ու մարդկանց խոստումներ տալը: Եվ սպառնալիքներն ու շանտաժը. եթե ես չընտրվեմ, Թրիփփ չի լինի, խաղաղություն չի լինի, անգամ արհեստական բանականություն չի լինի: Դրա մեջ մտնում են նաեւ քաղաքական հալածանքներն ու մրցակիցների նկատմամբ տեռորը, շարքային քաղաքացիներին վախ ներշնչելը եւ անսպասելի վայրերում հայտնվելով` հոգեբանական ճնշում գործադրելը: Դրա մեջ մտնում է նաեւ երկրով մեկ անհավասար պայմաններ ստեղծելը, երբ մրցակիցներին խանգարում են գրասենյակներ վարձակալել, եւ գրասենյակներում աշխատողների աշխատավարձը իրենց վայ-իրավապահները գնահատում են որպես ընտրակաշառք:

Անբարո մեթոդներով ընտրություններ կեղծելու սեզոնը բացված է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICC

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICC Tue, 28 Apr 2026 19:49:13 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով