Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Իսրայելը կրկին հարվածել է Պետախ Տիկվային․ արդյո՞ք հայեր տուժել են

Իսրայելը կրկին հարվածել է Պետախ Տիկվային․ արդյո՞ք հայեր տուժել են

Tue, 31 Mar 2026 13:15:49 +0400


Այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք քաղաքների, այդ թվում՝ Պետախ Տիկվային, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում, կիրառելով նոր բալիստիկ հրթիռ։

«Ոչ մի նոր բալիստիկ հրթիռ չի ընկել, ինչպես պնդում է իրանական կողմը։ Պարզապես, ժամանակ առ ժամանակ խոցված հրթիռների բեկորներն են ընկնում տարբեր քաղաքների վրա։ Իրենք ոչ մի նորմալ թիրախ չեն կարողանում խոցել, նման հնարավորություն չունեն, մեզ հետ զրույցում ասաց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

Մեր հարցին՝ արդյո՞Ք վերջին հարձակման և առհասարական փետրվարի 28-ից շարունակվող հակամարտության հետևանքով հայեր տուժել են, Չերնամորյանը նշեց, որ Հայերի հետ ամեն ինչ նորմալ է։

«Պետախ Տիկվայում մոտ հազար հայ է ապրում՝ բոլորն էլ Հայաստանից։ Իրավիճակը նորմալ է։ Իջնում ենք ռմբապաստարան, հետևում թիկունքի ծառայության հրահանգներին։ Բարեբախտաբար, հայերի շրջանում տուժածներ չկան։ Խնդիրն այն է, որ թիկունքի ծառայությունը հորդորում է մարդկանց մտնել ռմբապաստարան, լինում են դեպքերը՝ մարդ կամ չի հասցնում պատսպարվել կամ հոգնել են շաբաթներ շարունակ ռմբապաստարաններ իջնելուց»,-պատմեց մեր զրուցակիցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաստորեն, մինչև այդ իրենց հազարամյա հայրենիքում, ըստ սրա ասածի, հայերը պանդո՞ւխտ էին

Փաստորեն, մինչև այդ իրենց հազարամյա հայրենիքում, ըստ սրա ասածի, հայերը պանդո՞ւխտ էին Thu, 19 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով